Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Զույգերի համար վիճելն օգտակար է. գիտնականներ

Զույգերի համար վիճելն օգտակար է. գիտնականներ

Ամուսնության ամրության և երկարատևության համար պետք է շաբաթը մեկ անգամ վիճել, խորհուրդ են տալիս հնդիկ հոգեբանները:
Նրանք հատուկ ուսումնասիրել են ամուսնացած զույգերի կենսակերպը և հանգել այն եզրակացության, որ նրանցից 44%-ը վստահ է, որ վեճերն օգնում են ավելի լավ հարաբերություններ ունենալուն, գրում է The Daily Mail-ը:

Shaadi.com պորտալի աշխատակիցների և IMRB վերլուծական գործակալության հետազոտությունները ցույց են տվել, որ վեճերը վերացնում են սթրեսը և դրական ազդեցություն են ունենում տան մթնոլորտում, ի տարբերություն այն դեպքերի, երբ զույգերից ամեն մեկը պարփակվում է իր մեջ և չի արտահայտում զգացմունքները:

Մինեսոտայի համալսարանի գիտնականներից մեկն ընդգծում է, որ վերը նշվածը չի նշանակում, որ պետք է համակերպվել վեճերի հետ, չպետք է մոռանալ, որ վեճերը կարող են հանգեցնել նաև ամուսնալուծության:

Հարաբերությունների պարզումը կարող է շատ օգտակար  լինել, բայց այդ ընթացքում ոչ ոք ապահովագրված չէ վիրավորական խոսքերից: Կարևոր չէ ինչու են մարդիկ զայրանում, կարևորն այն է, թե նրանք ինչպես են հաղթահարում ստեղված իրավիճակը:

Որոշ մասնագետներ փաստում են, որ երեխաների առաջ վեճերի լուծումը այդքան էլ վատ չէ, Եթե մարդիկ լուծում են իրենց խնդիրները, նրանք դրանով ցույց են տալիս՝ ինչպես դուրս գալ կոնֆլիկտային իրավիճակներից: Կարևորը՝ խոսակցությունը չսկսել վիրավորանքներից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ